Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դավիթ Հարությունյանն ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտում իրականացող աշխատանքների ընթացքը

Դավիթ Հարությունյանն ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտում իրականացող աշխատանքների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մարտի 20-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Հարությունյանը ԱՄՀ գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և սնանկության ոլորտի բարեփոխումներին:

Մասնավորապես, հյուրերի խնդրանքով Դավիթ Հարությունյանը նախանշել է Հակակոռուպցիոն նոր ռազմավարության թիրախային ոլորտները և ընդգծել, որ նոր ռազմավարությունը 2015-2018 թվականի փաստաթղթի էվոլյուցիոն շարունակությունն է լինելու: Այդ համատեքստում նախարարը կարևորել է օրենսդրական մակարդակում իրականացված աշխատանքները՝ դրանցից առանձնացնելով ապօրինի հարստացման քրեականացումը, կանխիկ դրամի շրջանառության սահմանափակումը, հայտարարագիր տվող անձանց շրջանակի ընդլայնումը, ազդարարների ինստիտուտի ներդրումն ու  Հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը և վերջինիս նոր գործիքակազմով օժտելը:

Հանդիպման ավարտին կողմերը փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am