Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոստիկանությունը հայտնաբերել է արվեստի դպրոցից մեկ մլն դրամի երաժշտական գործիքներ գողացած անձին

Ոստիկանությունը հայտնաբերել է արվեստի դպրոցից մեկ մլն դրամի երաժշտական 
գործիքներ գողացած անձին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը հայտնաբերել է Քուշնարյանի անվան արվեստի դպրոցից երաժշտական գործիքներ գողացած անձին: Նա Արմավիրի մարզի Փարաքար գյուղում ապրող 25-ամյա Ռազմիկ Խաչատրյանն է:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջինս արվեստի դպրոցից գողացել է չորս դհոլ, երկու քանոն, երկու խոսափող, մեկական բարձրախոս, սանթուր ու լարային գործիք։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է մեկ միլիոն դրամից ավելի վնաս։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները երիտասարդին հայտնաբերել են Էրեբունու փողոցում ու, երաժշտական գործիքով հանդերձ, բերման ենթարկել բաժին։ Տան խուզարկությամբ հայտնաբերվել են արվեստի դպրոցից գողացված մյուս երաժշտական գործիքները։ 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կենտրոնի ոստիկանները հանցագործությունը բացահայտելուց հետո Ռազմիկ Խաչատրյանին ներկայացրել են գործի քննությունն իրականացնող Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ Խաչատրյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am