Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը ակտիվացրել է համագործակցությունը ՄԻԵԴ-ի վճիռների կատարման վերահսկողությունն իրականացնող դեպարտամենտի հետ

Հայաստանը ակտիվացրել է համագործակցությունը ՄԻԵԴ-ի վճիռների կատարման 
վերահսկողությունն իրականացնող դեպարտամենտի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախարարների կոմիտեի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման նոր չափորոշիչների ներդրմամբ ակտիվացել է Հայաստանի համագործակցությունը համապատասխան կառույցների և, հատկապես, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողությունը  իրականացնող դեպարտամենտի հետ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 20-ին  «Ընդդեմ Հայաստանի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը: Նրա խոսքով` այս պահին Հայաստանն ունի ՄԻԵԴ-ի 47 փակված վճիռներ, իսկ 34 վճռի կատարման վերահսկողական գործընթացը դեռ շարունակվում է:

«Այս համագործակցությունն արդեն իսկ տվել է իր ցանկալի արդյունքները, և դրանց մասին խոսվել է քաղաքական շրջանակներում: Թեպետ հսկման փուլում գտնվող վճիռների քանակը այդքան մեծ չէ, բայց դրանցից մի քանիսի արձանագրված խախտումները իրենց բնույթով խնդրահարույց են, և այս առումով չափազանց կարևորում ենք դրանց ուղղությամբ լուծումներ գտնելու համար նման ձևաչափով քննարկումների անցկացումը»,- ասաց Ասատրյանը:

Նրա խոսքով` հատկապես Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների արգելում )  հոդվածներով վճիռներ ունենալու դեպքում  քննարկումներ են լինում համապատասխան ուժային կառույցների հետ, մասնավորապես` ՀՀ դատախազության, ոստիկանության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության և Պաշտպանության նախարարության հետ:

«Այդ համագործակցությունը նախատեսում ենք բարձրացնել և դնել իրավական հարթության վրա՝ ստեղծելով միջգերատեսչական հանձնաժողով»,- ասաց Ասատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am