Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պիզայում Ամանորը կդիմավորեն մարտի 25-ին

Պիզայում Ամանորը կդիմավորեն մարտի 25-ին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պիզայում Նոր 2019 թվականը կդիմավորեն մարտի 25-ին ըստ սեփական օրացույցի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Pisa News-ը: Առավոտյան քաղաքում տեղի կունենա պատմական զգեստավորված շքերթ, ինչից հետո ժամը 12-ին կսկսվի տեղական օրացույցով Նոր տարին:

Այս մասին քաղաքագլուխը պաշտոնապես կհայտարարի Սան Ջովանիի Բապտիստերիայում, որը գտնվում Է հռչակավոր՝ Պիզայի աշտարարակից ոչ հեռու: Նույն օրը հանրության համար կբացեն Սանտո Ստեֆանո դեի Կավալիերի եկեղեցին, հետիոտն Էքսկուրսիա կանցկացնեն Վերուկկա ամրոցում: Կեսօրից հետո Պյացցա դեի Կավալիերի հրապարակում տեղի կունենա համերգ, որը կավարտվի երեկոյան հրավառությամբ: Բոլոր երեք տոնական օրերին՝ մարտի 23-ից մինչեւ 25-ը, քաղաքի ռեստորաններում կարելի կլինի պատվիրել ճաշատեսակներ միջնադարյան հատուկ ճաշացուցակից:

Մարտի 25-ին՝ կաթոլիկական Ավետման օրը, Պիզայում Նոր տարվա գալստյան տոնակատարության մասին առաջին հիշատակումը թվագրվում Է X դարով: Միայն Գրիգորյան տոմարին անցնելուց հետո օրը պաշտոնապես փոխադրեցին դեկտեմբեր: Բայց XX դարի ութսունական թվականներից քաղաքում որոշել են վերականգնել հնադարյան տոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am