Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանի նախագահի ընտրություններին մասնակցել Է ընտրողների գրեթե 67,5 տոկոսը

Ռուսաստանի նախագահի ընտրություններին մասնակցել Է ընտրողների գրեթե 67,5 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի ընտրություններին մասնակցությունը, արձանագրությունների 99,83 տոկոսի արդյունքների ամփոփումից հետո, կազմել Է 67,47 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

«Մասնակցությունը գերազանցել Է 67 տոկոսը, ներկա պահին, արձանագրությունների 99,83 տոկոսի արդյունքների ամփոփումից հետո, այն կազմում Է 67,43 տոկոս»,- ասել են հանձնաժողովում: Ավելի վաղ ԿԸՀ-ն հայտնել Է, որ քվեաթերթիկների 99 տոկոսի տվյալների ամփոփման արդյունքում Վլադիմիր Պուտինը հավաքում Է ձայների 76,65 տոկոսը, Պավել Գրուդինինը՝ 11,82 տոկոսը, Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,68 տոկոսը, Քսենյա Սոբչակը՝ 1,66 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am