Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նարեկ Սարգսյանը շրջայց է կատարել շինարարական օբյեկտներում

Նարեկ Սարգսյանը շրջայց է կատարել շինարարական օբյեկտներում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը բնագավառի պատասխանատուների հետ մարտի 17-ին շրջայց է կատարել պետբյուջեով՝ Կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող մի շարք շինարարական օբյեկտներ, որոնք գտնվում են ավարտական փուլում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կոմիտեից, մասնավորաբար, նա այցելել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի, Երևանի պետական կամերային թատրոնի և ՀՀ գլխավոր դատախազության շենքի վերնահարկի վերակառուցման շինարարական տարածքներ:

Արդյունքում արձանագրվել է, որ բոլոր աշխատանքներն ըստ ժամանակացույցի ընթանում են, և մինչև այս տարվա հունիսի վերջ երեք օբյեկտներում էլ շինաշխատանքներն ավարտված կլինեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am