Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքում միասնությունը կարևորում է փողոց դուրս գալ- չգալու առօրեական հարցից

Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքում միասնությունը կարևորում է փողոց դուրս գալ-
չգալու առօրեական հարցից

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքում առկա տարաձայնությունների ֆոնին ուշագրավ գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արամ Սարգսյանը տեղադրել է «Ելք» դաշինքի սկզբնավորման պահին արված լուսանկար, որում դաշինքի անդամ երեք կուսակցությունների առաջնորներն են` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:

Լուսանկարի հետ Արամ Սարգսյանը կատարել է հետևյալ գրառումը. «Այ սա եմ ուզում և վստահ եմ, որ սա շատ ավելի կարևոր, շատ ավելի երկարատև ու պիտանի է լինելու մեր հայրենիքին, քան առօրեական կարևորություն ունեցող փողոց դուրս գալ-չգալը»:

«Ելք» դաշինքում շարունակվում են քննարկումները հետագա պայքարի ճանապարհային քարտեզի շուրջ, որը դաշինքի քննարկմանն է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը փողոցային պայքարի կողմնակիցն է: Մինչդեռ դաշինքի անդամ մյուս կուսակցությունները փողոցային պայքարը տվյալ փուլում արդյունավետ չեն համարում: Դաշինքում այս հարցում տարաձայնություններ կան, ինչը չեն ժխտում նաև դաշինքի ներկայացուցիչները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն «Ելք» դաշինքից առանձին Երևանի քաղաքապետարանին իրազեկել է ապրիլի 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ, թեև դաշինքը պայքարի մեթոդների հարցում վերջնական որոշում դեռ չունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am