Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել է գյուղի կանանց առաջխաղացմանը նվիրված միջոցառում

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել է գյուղի կանանց 
առաջխաղացմանը նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի շրջանակում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Կիպրոսի, Բելգիայի, Բուլղարիայի և Ղազախստանի մշտական ներկայացուցչությունների հետ մարտի 13-ին  կազմակերպել է «Առողջապահական ծառայությունների մատչելիությունը որպես գյուղական վայրերում կանանց և աղջիկների առաջխաղացման միջոց» խորագրով միջոցառումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Իր եզրափակիչ խոսքում դեսպան Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի ազգային քաղաքականությանը` ուղղված գյուղական բնակավայրերում առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովմանը, կանանց և աղջիկների առողջապահական ոլորտում իրազեկման բարձրացմանն ուղղված քարոզարշավներին:

Մարտի 14-ին ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցեց Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի օրակարգի՝ «Մամուլի և տեղեկատվական տեխնոլոգիաների հասանելիությունը կանանց համար և դրանց ազդեցությունը և կիրառումը որպես գործիք կանանց առաջխաղացման գործում» թեմայի ներքո Բուլղարիայի կամավոր հաշվետվության ներկայացմանը։ Իր խոսքում դեսպան Մնացականյանն ընդգծեց, որ որպես տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարությունների և ստեղծագործ կրթության ջատագով, Հայաստանը կարևորում է դրանց դերը կանանց առաջխաղացման գործընթացում` անդրադարձ կատարելով ՀՀ-ում իրականացվող համապատասխան ծրագրերին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am