Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

ԵԱՏՀ-ն ներկայացրել Է ԵԱՏՄ-ում ապրանքների հսկման միասնական համակարգի նախագիծը


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ներկայացրել Է ԵԱՏՄ-ում ապրանքների հսկման միասնական համակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵԱՏՀ-ի մամուլի տեղեկագրում:

Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների հսկման միասնական համակարգի շնորհիվ սպառողները պետք Է հնարավորություն ունենան հավաստի տեղեկատվություն ստանալ արտադրանքի մասին, բիզնեսը կնվազեցնի օպերացիոն ծախսերը, իսկ պետությունները կկարողանան վերահսկել հարկերի վճարումը, նվազագույնի հասցնել մաքսանենգության մակարդակը եւ ապահովել սպառողների պաշտպանությունը:

Ապրանքների թվային հսկման հայեցակարգի նախագիծը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ-ի երկրների պետական մարմինների, գործարար ու փորձագիտական հանրակցության ներկայացուցչիները: Բացելով հանդիպումը՝ ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հիշեցրել Է, որ ապրանքների հսկման համակարգը պետությունների ղեկավարների գլխավոր նախաձեռնություններից մեկն Է, որը պլանավորվում Է մշակել մինչեւ 2025 թվականը ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղություններին համապատասխան: Այն թույլ կտա հետեւել ապրանքի պատմությանը՝ արտադրողից մինչեւ վերջնական սպառողը:

«Այսօր տեղեկատվության պակաս կա արտադրանքի մասին,-ասել Է Տիգրան Սարգսյանը:-Հսկման համակարգի ստեղծումը թույլ կտա լուծել խնդիրների մի ամբողջ համալիր, կբարձրացնի վստահության մակարդակը մեր երկրների միջեւ, այդ թվում՝ վիճելի իրավիճակներում:

Բացի այդ, բոլոր հինգ երկրների համար միասնական համակարգի եւ ընդհանուր պլատֆորմի ձեւավորումը կվերացնի ԵԱՏՄ-ի շուկայում նոր սահմանափակումների հայտնվելու ռիսկը՝ հսկման եւ մակնշման տարբեր, միմյանց հետ անհամատեղելի ազգային համակարգերի գործողության արդյունքում»: ԵԱՏՄ-ի ապրանքների հսկման միասնական համակարգի ստեղծումը կարագացնի ապրանքների ազատ տեղաշարժի գործընթացները, հնարավոր կդառնա ակտուալ վիճակագրական ու վերլուծական հաշվետվայնության հաստատումը, կօպտիմալացվեն լոգիստիկական շղթաները եւ թվային տրանսպորտային ենթակառուցվածքը: Սպառողներին ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի ապրանքի, վաճառակետերում դրա առկայության ու գների մասին: Նրանք կկարողանան ձեռք բերել օրինական, որակյալ ու անվտանգ արտադրանք:

Ընդ որում՝ համակարգը թույլ կտա սպառողի կողմից հսկողության գործառույթ իրականացնել արտադրանքի որակի նկատմամբ: Հայեցակարգի մշակված նախագծի համաձայն, տեխնիկական առումով ապրանքների հսկման համակարգը կստեղծվի ԵԱՏՄ-ի գոյություն ունեցող եւ արդեն գործող ինտեգրված տեղեկատվական համակարգի հիմքի վրա: Համակարգի մասնակիցներ կարող են դառնալ տնտեսավարող սուբյեկտները, մասնավոր անձինք, մասնակից երկրների գործադիր իշխանության մարմինները, պլատֆորմի կիրառական բաղադրիչների մշակողները:

Այս տարվա մարտ-ապրիլին Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների հսկման միասնական համակարգի նախագիծը կներկայացվի ԵԱՏՄ-ի թվային օրակարգի գծով բարձր մակարդակի աշխատանքային խմբին եւ Հանձնաժողովի խորհրդին՝ փոխվարչապետների մակարդակով: Հավանության արժանանալու դեպքում այն կներկայացվի կառավարությունների ղեկավարների քննարկմանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ