Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անհրաժեշտ են քաղաքական լուծումներ. վրացի պաշտոնյան` Հարավային Օսիայի և Աբխազիայի միջոցով Լարսին այլընտրանք գտնելու մասին

Անհրաժեշտ են քաղաքական լուծումներ. վրացի պաշտոնյան` Հարավային Օսիայի և 
Աբխազիայի միջոցով Լարսին այլընտրանք գտնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Օսիայում և Աբխազիայում միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ են քաղաքական լուծումներ: Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման փոխնախարար Գիորգի Չերկեզիշվիլին` անդրադառնալով այն հարցադրմանը, թե արդյոք ինչ քայլեր են արվում Հարավային Օսիայի և Աբխազիայի միջոցով Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու ուղղությամբ: «Վրաստանը զբաղվում է ենթակառուցվածքների զարգացմամբ և նորացմամբ ոչ միայն գլխավոր, այլև երկրորդական ճանապարհների մասով, սրա մեջ մտնում է նաև Լարսի արդիականացումը: Ինչ վերաբերում է Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքներին, սրանք քաղաքական հարցեր են ու մենք իրավասություններ ու լծակներ չունենք այնտեղ միջոցառումներ իրականացնելու: Դրանք քաղաքական լուծումներ են պահանջում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց վրացի պաշտոնյան:

Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի ծրագրի մասին խոսելով` Գիորգի Չերկեզիշվիլին նշեց, որ Վրաստանը միշտ ողջունում է տարածաշրջանային նախաձեռնություններն ու ակտիվորեն մասնակցում դրանց կյանքի կոչմանը: «Մենք քննարկում ենք բոլոր այլընտրանքները, այդ թվում` այս նախաձեռնության մեջ մեր մասնակցությունը»,-հավելեց պաշտոնյան:

Վրացի պաշտոնյան Երևանում մասնակցում էր «Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am