Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման ուղիները

ՀՀ վարչապետը հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է 
ոլորտի զարգացման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման հնարավորություններն ու դրան ուղղված հետագա քայլերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Երկրի առաջ մղման գործիք» նախագծին, որում ներառված առաջարկությունները միտված են զբոսաշրջության խթանմանը, օդային հաղորդակցությունների ընդլայնմանը, ներդրումների ներգրավմանը պետություն-մասնավոր համագործակցությամբ: Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Կարապետյանը նշել է, որ 2017 թվականի ընթացքում արձանագրվել է Հայաստան այցելությունների 24, իսկ զբոսաշրջության՝ 18,7 տոկոսի աճ: «Մենք ցանկանում ենք ձեզ հետ խորհրդակցել և, կախված այն սպասումներից, որ մենք ունենք, համատեղ մտածենք ինչպես անել, որ  և ձեր գործերը լավանան,  և ձեր կրեատիվությունը մենք մաքսիմալ օգտագործենք: Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք այցելությունների 9,8 տոկոսի աճ, սակայն արդեն փետրվարին նկատելի է 20 տոկոսի աճ: Նախորդ տարի մենք ձեռնարկել էինք որոշակի գործողություններ, որպեսզի Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր լինի ճանաչելի: Այս ուղղությամբ 2018-ին ևս ունենք հստակ ծրագիր»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: 

Այնուհետև ներկայացված նախագծի վերաբերյալ հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչները հանդես են եկել իրենց դիտարկումներով և գնահատականներով, ներկայացրել զբոսաշրջության խթանմանն ուղղված տարբեր առաջարկություններ: 

Ամփոփելով՝ վարչապետը կոչ է արել լրացուցիչ, ավելի մանրամասն քննարկել ներկայացված նախագիծը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ և առաջարկությունների վերջնական փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am