Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ԱՆ-ն նպատակ ունի 12 տարում մեկ երրորդով կրճատել առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը

ՀՀ ԱՆ-ն նպատակ ունի 12 տարում մեկ երրորդով կրճատել առավել տարածված ոչ 
վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մշակվում է 3 առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի նոր ռազմավարություններ: Սիրտ անոթային հիվանդությունների, քաղցկեղի և շնչառական համակարգի հիվանդությունների գծով կլինեն առանձին ռազմավարություններ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ յուրաքանչյուր հիվանդության գծով առանձին-առանձին ռազմավարություն մշակելու նպատակն է աշխատանքն առավել թիրախավորված կազմակերպելը:

«Ինչպես հայտնի է ընդհանուր մահացության կառուցվածքում սիրտ անոթային համակարգի հիվանդություններից մահացության ցուցանիշն առաջին տեղում է` կազմելով 45 տոկոսից ավելին: Երկրորդ տեղում չարորակ նորագոյացություններն են: Այստեղ, ի դեպ, վերջին տվյալների համաձայն մահացության ցուցանիշում կայունացում է նկատվում: Երրորդում տեղում`շնչառական համակարգի հիվանդություններն են: Մեր գեր նպատակն է մշակել, ներդնել ամեն մի հիվանդության դեմ պայքարի առանձին ռազմավարություն իր միջոցառումների ծրագրով: Նպաստել վաղաժամ մահացության ցուցանիշի նվազեցմանը»,-ասաց Դավիթ Մելիք-Նուբարյանը:

 Նրա խոսքով, այս հիվանդություններն ունեն ընդհանուր ռիսկի գործոններ: Դրանից առաջնայինը ծխախոտի օգտագործումն է: Հայաստանում տղամարդկանց շրջանում տարածված է թոքի քաղցկեղը, որը 90 տոկոս դեպքում պայմանավորված է ծխախոտով:  

«Եթե համախմբվենք մեկ գաղափարի շուրջ, այն է`ծխելը նվազեցնելը, պատկերացրեք, թե որքան մարդու կյանք կարող ենք փրկել: Մեր գեր նպատակն է մինչև 2030 թվականը մահացության ցուցանիշը նվազեցնել մեկ երրորդով: Դա նշանակում է, որ տարեկան Հայաստանում աշխատանքային տարիքի 6 հազար մարդ քիչ կմահանա: Հայաստանում տարեկան հիվանդություններից արձանագրվում է 28 հազար մահ, որից վաղաժամ մահացությունը` 0-65 տարեկանի շրջանում` 8 հազարն է, իսկ 35-65 տարեկանի շրջանում` շուրջ 6 հազար: Ահա մեր թիրախը հենց աշխատունակ տարիքի մահացության ցուցանիշի նվազեցումն է»,-ասաց նա:

Կառավարությանն առաջարկվելու է տարբեր ուղղություններով միջոցառումների ծրագրեր: Մասնավորապես, քաղցկեղների դեպքում առաջարկվելու է շարունակել սկրինինգային ծրագրերը և ներդնել նորերը, հատկապես, հաստ աղու քաղցկեղի սկրինինգը: Դրանից բացի, առաջարկվելու է ներդնել բերանի խոռոչի քաղցկեղի սկրինինգ, որ ծխող մարդիկ պարբերաբար ստուգում անցնեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am