Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Բարսելոնա»-ն ոչ-ոքի խաղաց, «Բավարիա»-ն հաղթեց գերխոշոր հաշվով. Չեմպիոնների լիգա

«Բարսելոնա»-ն ոչ-ոքի խաղաց, «Բավարիա»-ն հաղթեց գերխոշոր հաշվով. Չեմպիոնների լիգա

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակչի ևս երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղային օրվա կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնում, որտեղ տեղի «Չելսի»-ին հյուրընկալել էր կատալոնական «Բարսելոնա»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Բարսելոնա»-ի կազմում աչքի ընկավ Մեսսին, իսկ «Չելսի»-ից` Վիլիանը: Մյուս խաղում Մյունխենի «Բավարիա»-ն 5 անպատասխան գնդակ ուղարկեց թուրքական «Բեշիկթաշ»-ի դարպասը: Դուբլի հեղինակներ դարձան Ռոբերտ Լևանդովսկին և Թոմաս Մյուլլերը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Քոմանը:

Թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 14-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am