Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սմարթֆոնն օդից լիցքավորելու միջոց Է գտնվել

Սմարթֆոնն օդից լիցքավորելու միջոց Է գտնվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները մշակել են մի սարք, որը կարող Է Էլեկտրականություն արտադրել մթնոլորտից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ինստիտուտի կայքում:

Սարքն աշխատում Է շրջակա միջավայրի ջերմաստիճանի ամենօրյա տատանումների հիման վրա: Այսպես, ցերեկային եւ գիշերային ջերմաստիճանի Ցելսիուսի 10 աստիճան տարբերության դեպքում այն արտադրում Է 1,3 միլիվատ Էներգիա եւ 350 միլիվոլտ պոտենցիալ: Դա բավական Է հասարակ տվիչների եւ կապի միջոցների աշխատանքն ապահովելու համար: Սարքի ներսում գտնվում Է պղնձի եւ նիկելի մետաղական փրփուր՝ ծածկված գրաֆենի շերտով եւ լցված հատուկ մոմով:

Դրա շնորհիվ սարքի մի կողմը տաքություն Է անջատում, մինչդեռ մյուսն այն կուտակում Է, եւ ջերմաստճանների այդ տատանումները թույլ են տալիս ԷլեկտրաԷներգիա արտադրել: Այդ ջերմաստիճանային ռեզոնատորը, գիտնականների խոսքով՝ ունի գիտությանը հայտնի ամենամեծ ջերմային իներցիան:

Մասնագետները պլանավորում են մեծացնել դրա հզորությունը՝ շարժական սարքերը, ներառյալ սմարթֆոնները լիցքավորելու հնարավորություն ապահովելու համար: Ենթադրվում Է, որ ապագայում ջերմաստիճանային ռեզոնատորը թույլ կտա Էլեկտրիֆիկացնել հեռավոր տարածաշրջանները, ինչպես նաեւ ԷլեկտրաԷներգիայով կապահովի տիեզերագնացներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am