Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դեզոդորանտներն ու օծանելիքը թոքերը վնասում են ավտոմեքենաների ծխից ոչ պակաս. գիտնականներ

Դեզոդորանտներն ու օծանելիքը թոքերը վնասում են ավտոմեքենաների ծխից ոչ պակաս. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեզոդորանտները, օծանելիքները, շամպունները եւ կոսմետիկական ու հիգիենայի այլ արտադրանքներ օդը պակաս չեն աղտոտում, քան ավտոմեքենաների արտանետումները կամ սիգարետի ծուխը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Science հանդեսում հրապարակված հոդվածում:

«Որպես կանոն բենզինը պահվում Է լիովին հերմետիկ կոնտեյներներում, իսկ դրա ցնդող նյութերը սովորաբար այրվում են մեքենաների շարժիչներում: Մյուս կողմից՝ նույն այդ նյութերն անձնական հիգիենայի լուծույթներում եւ արտադրանքներում օգտագործվում են հենց այն պատճառով, որ դրանք լավ են գոլորշիանում: Մարդկանց դուր Է գալիս նման արտադրանքների բույրերը, սակայն չգիտես ինչու ոչ ոք հոտ չի քաշում բենզինից»,-պատմում Է ԱՄՆ-ի օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների վարչակազմի (NOAA) աշխատակցուհի Ջեսիկա Գիլմենը:

Զարգացած եւ զարգացող առանձին երկրների (օրինակ՝ Չինաստանի) բազմաթիվ խոշոր քաղաքներ մշտապես խնդիրներ ունեն՝ կապված ծխամշուշի եւ օդի աղտոտման բարձր մակարդակի հետ: Այդ աղտոտման գլխավոր աղբյուրը համարվում են մեքենաներն ու արդյունաբերական ձեռնարկությունները, որոնց արտանետումներում շատ են քաղցկեղածինները, թունավոր աերոզոլները եւ վտանգավոր այլ նյութեր:

Գիլմենը եւ նրա գործընկերները բացահայտել են, որ ավտոմեքենաների արտանետումներն օդի միակ եւ նույնիսկ գլխավոր աղտոտողը չեն: Նրանք այս եզրակացությանն են եկել՝ ուսումնասիրելով քաղցկեղածինների եւ մյուս վնասակար մոլեկուլների պարունակությունը բնակարանների օդի մեջ եւ Ամերիկայի տարբեր քաղաքների փողոցներում:

Ինչպես նշում են գիտնականները, նրանց հետաքրքրում Էին ոչ թե ամենատարածված ոչ օրգանական աղտոտիչները, ինչպես, ասենք, ծծմբային գազը կամ ազոտաթթվի գոլորշիները, այլ ցնդող օրգանական նյութերը, որոնք կարող են առաջացնել քաղցկեղ կամ հորմոնալ լուրջ խախտումներ: Նման նյութերը շատ են նավթի, բենզինի մեջ եւ դրանց այրման արգասիքներում, իսկ դրանց գլխավոր աղբյուրը ավանդաբար համարվում են ավտոմեքենաները, լցակայանները եւ գործարանները:

Վերլուծելով վիճակագրությունը, որը հավաքում են ամերիկյան բնապահպանական գերատեսչությունները, եւ չափելով օդի աղտոտման մակարդակը Լոս Անջելեսում, բնապահպանները զարմանքով հայտնաբերել են, որ ցնդող միացությունների հիմնական աղբյուրը ոչ թե ավտոմեքենաներն ու արդյունաբերական ձեռնարկություններն են (թեեւ դրանց արտանետումների մակարդակն զգալիորեն բարձր Է մնում նորմայից), այլ կոսմետիկական եւ կենցաղային ապրանքները:

«Ինչպես ցույց տվեցին մեր չափումները, ցնդող նյութերի կոնցենտրացիան տներում հաճախ տասն անգամ ավելի բարձր Է եղել, քան փողոցում: Դա կարելի Է բացատրել միայն նրանով, որ դրանց աղբյուրը եղել Է ածխաջրածնային հումքից պատրաստված կոսմետիկական արտադրանքը»,-հավելում Է Բերքլիի համալսարանից բնապահպան Ալեն Հոլդշտեյնը: Այդ նյութերը, ինչպես նշում են հետազոտողները, ոչ միայն բարձրացնում են քաղցկեղի եւ մյուս հիվանդությունների զարգացման հավանականությունը, այլեւ ընդհանուր առմամբ բացասաբար են ազդում բնապահպանության վրա՝ նպաստելով մթնոլորտի ստորին շերտերում օզոնի ձեւավորմանը: Օզոնը, իր հերթին, ծխամշուշի գլխավոր բաղադրիչն Է եւ ինքնին կարող Է առաջացնել ասթմա եւ թոքերի հետ կապված խնդիրներ:

Ինչո՞ւ Է այդպես ստացվել: Ինչպես կարծում են գիտնականները, դա կապված Է այն բանի հետ, որ երկրների մեծ մասի օրենսդրությունը հաշվի չի առնում կոսմետիկական արտադրանքի մեջ ցնդող ածխաջրածինների պարունակությունը եւ ոչ մի կերպ չի կարգավորում դրանց շրջանառությունն ու կիրառումը: Դա անհրաժեշտ Է շտկել արդեն առաջիկա տարիներին, եզրակացնում են հոդվածի հեղինակները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am