Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանցի բժիշկը Վրաստանում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման  

Ադրբեջանցի բժիշկը Վրաստանում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքային դատարանում փետրվարի 8-ին տեղի է ունեցել ադրբեջանցի գործարար, բժիշկ, «Lancet» կլինիկայի հիմնադիր և սեփականատեր Ֆերման Ջեյրանլիի դատավարությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Դատարանը Ջեյրանլիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Ադրբեջանցի բժշկին դատարանը մեղավոր է ճանաչել «Խուլիգանության, մարդու կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող տեղեկատվություն թաքցնելու» հատկանիշներով: 

Ջեյրանլիի փաստաբանը նշել է, որ իրենք բողոքարկելու են դատարանի վճիռը:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գործող «Lancet» կլինիկայում 2016թ. մարտին տեղի են ունցել լյարդի փոխպատվաստման վիրահատություններ, որոնք ավարտվել են երկու հիվանդների մահվամբ: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կլինիկայում վիրահատված երկու հիվանդներից և ոչ մեկը անհապաղ փոխպատվաստման կարիք չի ունեցել: Կլինիկայի վիրաբույժը և տնօրենը հիվանդներին հայտնել էին, որ պետք է անհապաղ փոխպատվաստում իրականացնել, ինչն արժեցել է 40 հազար դոլար: Հիվանդները վիրահատությունից մեկ շաբաթ անց մահացել էին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am