Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տոնական միջոցառումներ տեղի ունեցան Գյումրիում տեղակայված զորամասերում

Տոնական միջոցառումներ տեղի ունեցան Գյումրիում տեղակայված զորամասերում

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ տոնական մի շարք միջոցառումներ տեղի ունեցան Գյումրիում տեղակայված զորամասերում:
Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ տոնական համերգով N զորամասի զինվորներին ողջունեցին Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբն ու գյումրեցի անհատ կատարողները: Հայոց բանակի կազմավորման տոնի առթիվ բոլորին ողջունեցին Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը՝ Գյումրիում տեղակայված զորամասերի լավագույն զինվորներին հուշանվերներ ու պարգևներ հանձնելով:
Տոնի առթիվ պարգևներ էր պատրաստել նաև Երկրապահ կամավորական միությունը: Հայոց բանակին տոնի առթիվ շնորհավորական ուղերձ հնչեց նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատարության անունից:
Տոնական բարձր տրամադրությունը զգացվում էր նաեւ զորամասի զինվորների շրջանում, ինչը ոչ միայն տոնական համերգի եւ զորամաս ժամանած հյուրերի հետ էր կապված, այլ հենց հայկական բանակում ծառայելու փաստի:
«Տրամադրությունն այսօր շատ բարձր է, ուրախ ենք, որ այսօր մեր տոնն է: Ընդհանուր առմամբ, տրամադրվածությունը հայկական բանակի նկատմամբ շատ բարձր է: Տրամադրվածությունը փոխվում է հենց բանակ մտնելու առաջին օրվանից, քանի որ քաղաքացիական կյանքում եղած շատ պատկերացումներ սխալ են. այս զորամասում ես դա եմ հասկացել: Կարծում եմ՝ ծառայությունից հետո տուն կվերադառնամ բոլորովին այլ մարդ դարձած: Արդեն այս զորամասում ձեռք եմ բերել ոչ միայն զինվորին վայել կեցվածք եւ պատրաստականություն, այլ նաեւ ընկերներ»,-«Արմենպրես»-ին փաստեցին ժամկետային ծառայողները:
Օրվա խորհրդով պայմանավորված՝ զորամասի լավագույն զինվորները խրախուսվեցին: Բոլորին սպասում էր նաեւ տոնական ճաշ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am