Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017-ի հունվար-դեկտեմբերին աճել է 7.7 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017-ի հունվար-դեկտեմբերին աճել 
է 7.7 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-դեկտեմբերին 7.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում:

Նախորդ տարվա 12-ամսյա ցուցանիշներով աճ է արձանագրվել նաև  շինարարության ոլորտում. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 2.2 տոկոսով՝ կազմելով 415 միլիարդ 873.3 միլիոն դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-դեկտեմբերի ցուցանիշը 6.1 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ 2017 թվականին ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 14.4 տոկոսով` կազմելով 1 տրիլիոն 1 453 մլրդ 515.5 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 3 տոկոսով` կազմելով 906 մլրդ 760.1 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը 2017-ի 12 ամիսներին ավելացել է 1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.9 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 14 տոկոսով և կազմել 2 տրիլիոն 602  մլրդ 132.2 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 1  տրիլիոն 660 միլիարդ 995.3 միլիոն դրամ է, ինչը 12.6 տոկոսով ավելի է 2016 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.9 տոկոսով (194  հազար 259 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 163 հազար 841 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 0.5 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 230 հազար 611  դրամ` 2016-ի հունվար-դեկտեմբերի համեմատ`աճելով 3.6 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2017 թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 26.9 տոկոսով (6 մլրդ 425.6 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 25.2 տոկոսով (2 միլիարդ 242.9 մլն դոլար), իսկ ներմուծումը` 27.8 տոկոսով (4 մլրդ 182.7 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2017-ի հունվար-դեկտեմբերին եղել է 482.72:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am