Մշակույթ

Վատիկանյան թանգարաններում հայկական միջնադարյան խաչքարին ծանոթացել է ավելի քան 5 միլիոն այցելու

1 րոպեի ընթերցում

Վատիկանյան թանգարաններում հայկական միջնադարյան խաչքարին ծանոթացել է ավելի քան 5 միլիոն այցելու

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանն անդրադարձել է Վատիկանի թանգարանում պահվող հայկական խաչքարին: «Խաչքարերը մեր պատմության ու մշակույթի, թերևս, ամենախորհրդանշական վկաներն են: 2014 թվականին Վատիկանյան թանգարաններում բացվեց և մշտական ցուցադրության դրվեց հայկական միջնադարյան խաչքար։ 1246թ. թվագրվող խաչքարն այդ օրվանից իր պատվավոր տեղն ունի Վատիկանյան թանգարանների Ուրբանոս 8-րդ Պապի անվան ցուցասրահում` հանրահայտ Սիքստինյան կապելլայի հարևանությամբ։

Ամեն օր Վատիկանյան թանգարաններ է այցելում միջինում 27 հազար մարդ՝ աշխարհի տարբեր ծայրերից: Թանգարանի մասնագետների կարծիքով՝ միայն 2016 թվականին հայկական խաչքարին ծանոթացել է ավելի քան 5 միլիոն այցելու: Ինձ համար անչափ խորհրդանշական է, որ տարեկան միլիոնավոր մարդիկ ծանոթանում են հայկական խաչքարի արվեստին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆեյբուքյան իր էջում գրել է Միքայել Մինասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում