Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

Մակրոնն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նախորդ հոկտեմբերին ժնևում և արտաքին գործերի նախարարների՝ ընթացիկ տարվա հունվարին Կրակովում կայացած հանդիպումները՝ հույս հայտնելով, որ երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է հիմնախնդիրը լուծելու կարևորությունը:

«Դա պետք է լինի համարձակ փոխզիջում: Գիտեմ, որ խաղաղության քարոզումը շատ դժվար է, ցանկանում եմ, որ հանդիպումները կոնկրետ արդյունքներ ունենան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ֆրանսիայի նախագահը՝ դրական գնահատելով յուրաքանչյուր հանդիպում՝ ուղղված երկխոսության ամրապնդմանը:

Մակրոնը նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ միջնորդական ջանքերը կբերի արդյունք՝ հակամարտության կարգավորման նպատակով:  

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ