1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանն Արցախի դեմ տնայնագործական զինամթերք է կիրառել

Ադրբեջանն Արցախի դեմ տնայնագործական զինամթերք է կիրառել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ գործողության մեջ է դրել հարվածային անօդաչու թռչող սարք՝ կիրառելով բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին  Արցախի Հանրապետության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Երեկ՝ հունվարի 20-ին, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդի կողմից՝ ականանետի արկի կիրառմամբ, անօդաչու թռչող սարք օգտագործելուց հետո ՊԲ օպերատիվ տվյալներով պարզվել է, որ նշված ուղղությանը հարակից մեկ այլ բնագծում ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել ևս մեկ հարվածային ԱԹՍ, բայց այս անգամ՝ ականանետի արկի փոխարեն կիրառելով սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ:

Զավեշտական է, որ շուրջ չորս միլիարդ ռազմական բյուջեի մասին անընդհատ բարձրագոչող Ադրբեջանը 21-րդ դարում օգտագործում է տնայնագործությամբ (кустарный) պատրաստված «ռազմատեխնիկական» միջոց, որը, դեռևս 20-րդ դարում կիրառում էին աֆղանական մոջահեդները, իսկ ապա նաև՝  «Իսլամական պետության» ահաբեկիչները:

Հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել»:

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «ոտնահարելով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ հակառակորդը հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ:

Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

ՊԲ դիրքապահները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է անում հետևել ստանձնած պարտավորություններին և խուսափել իրադրության հետագա լարման արկածախնդիր մարտավարությունից»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]