Սպորտ

Մխիթարյանը վերջնական համաձայնության է եկել «Արսենալ»-ի հետ

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը վերջնական համաձայնության է եկել «Արսենալ»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերջնական համաձայնության է եկել «Արսենալ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Sky Sport-ի եւ The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր միկրոբլոգում: Ըստ լրագրողի՝ Մխիթարյանի գործակալ Ռայոլան վերջին մանրուքներն է քննարկել «զինագործների» հետ և հայ կիսապաշտպանը հունվարի 21-ին բուժզննում կանցնի Լոնդոնում:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող՝ հեղինակելով եզրափակիչ երկու գոլերից մեկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում