Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Փետրվար

Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի առողջապահության ոլորտի փորձի տեղայնացումով


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Համզաթ Իբրահիմին (նստավայրը` Թեհրան)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նորանշանակ դեսպանը տեղեկացրել է, որ իր երկիրը ցանկություն ունի մի շարք ուղղություններով համագործակցություն սկսել Հայաստանի հետ։ Նիգերիայի հետաքրքրությունների թվում առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերն են։ Դեսպանի խոսքով՝ իր երկրին առավելապես հետաքրքրում են վարակիչ հիվանդությունների դեմ երկարաժամկետ պայքարի և կանխարգելման ուղղությամբ Հայաստանի փորձը, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների բժշկական ծառայությունները պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթների միջոցով կազմակերպելու և, ընդհանրապես, բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման մոտեցումները։ Աֆրիկյան երկրին հետաքրքրում են նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման և այլ ծրագրեր։

Կարևորելով համագործակցության առաջարկն առողջապահության ոլորտում` նախարար Ալթունյանն առաջարկել է Հայաստանում իրականացվող նշված ծրագրերն առաջիկայում ներկայացնել դեսպան Համզաթ Իբրահիմին:

«Քայլերի հերթականությունը հստակեցնելուց հետո մեզ համար հետաքրքիր կլինի մեր ծրագրերը տեղայնացնել Հայաստանից 50 անգամ ավելի բնակչություն ունեցող երկրում»,-ասել է նախարարը։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել համագործակցության հուշագիր` ամրագրելով հստակ ուղղությունները։

 




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ