Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հնարավոր է, պարբերաբար պոպուլիստական առաջարկություններ ներկայացվեն. Վարչապետն անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության նախագծին

Հնարավոր է, պարբերաբար պոպուլիստական առաջարկություններ ներկայացվեն. 
Վարչապետն անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության նախագծին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի ու Վարդևան Գրիգորյանի կողմից ներկայացված «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց, որ կառավարությունն արդեն իսկ իրականացնում է գյուղատնտեսության ռիսկերի նվազեցման ու աջակցման ծրագրեր շուկայական մեխանիզմների կիրառմամբ, մասնավորապես, հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման նպատակով տրամադրվող վարկերի սուբսիդավորման ու այլ ծրագրերի միջոցով:

«Մինչդեռ, նախագծով գյուղատնտեսության պետական աջակցության հիմնական շեշտը դրվում է ոչ շուկայական մեխանիզմների վրա ու ենթադրում է պետության կողմից որևէ կերպ չսահմանափակված պայմանական պարտավորության ստանձնում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ սա բավականին խնդրահարույց է պետական բյուջեի ծախսման մասին պլանավորման տեսանկյունից:
«Կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկում է համագործակցել գյուղատնտեսության գործունեության մասին օրենքի նախագծի շրջանակում, իրենց առաջարկները համադրել նշված օրենքի նախագծի մոտեցումներին ու հանդես գալ միասնական  համատեղ նախագծով», - ասաց Մակարյանը:

Վարչապետ Կարապետյանը հետաքրքրվեց՝ նախաձեռնության մեջ արդյո՞ք  ֆինանսական հաշվարկ կա:

Գյուղատնտեսության փոխնախարարը բացասական պատասխան տվեց:

«Այդպես ո՞նց կլինի, վաղը նախաձեռնելու են` եկեք բոլորին փող տանք, եկեք բոլոր հարկերն ազատենք: Եթե տակը հաշվարկ չկա, ինչպե՞ս որոշենք ճիշտ է, սխալ է, գուցե այդ նախաձեռնությունների մեջ որոշակի նման հայտանիշնե՞ր ձևակերպենք», - հարցրեց վարչապետը: Կարեն Կարապետյանը նկատեց, որ այսպես հնարավոր է  պարբերաբար պոպուլիստական առաջարկություններ ներկայացվեն կառավարությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am