Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանն անդրադարձել է բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի թանկացմանը

Կարեն Կարապետյանն անդրադարձել է  բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի 
թանկացմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է հանրապետությունում վերջին շրջանում որոշ ապրանքատեսակների գների բարձրացմանը: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին, ՀՀ վարչապետը նախ ընդգծեց, որ պաշտոնական գնաճը Հայաստանում 2.6 տոկոս է, Վրաստանում՝ 6.7 տոկոս, Ադրբեջանում՝ 7.9 տոկոս:

Այնուհետև վարչապետն անդրադարձավ բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի թանկացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն ասաց, որ բենզինը Հայաստանում  թանկացել է 20 դրամով: «Այս պահին Վրաստանում բենզինի գինն ավելի բարձր է այն դեպքում, երբ մենք բենզինը մեր երկիր տրանզիտով բերում ենք հենց Վրաստանից: Բացի այդ, Բենզինի օգտագործողը ունի այլընտրանք՝ սեղմած գազը: Գազը թանկացել է 20 դրամով, դարձել է 190-220 դրամ: Սեղմած գազի դեպքում վերականգնվել է այն գինը, որ եղել է 2015թ.: Լավ չէ, որ թանկացել է սեղմած գազի գինը, սակայն սա նոր պահանջ չէ, քանի որ մենք շուկայում այս գնով աշխատել ենք և այն ժամանակ էժանացրել ենք, քանի որ այդպիսի հնարավորություն է եղել»,- մանրամասնեց վարչապետը՝ նշելով, որ սեղմած գազի գինը հարևան Վրաստանում ևս թանկացել է ու ավելի թանկ է, քան Հայաստանում՝ 260-310 դրամ: 

Անդրադառնալով դիզվառելիքի թանկացմանը՝ վարչապետն ընդգծեց, որ վառելիքի այս տեսակի թանկացումը որոշ առումով կարող է ռիսկային լինել գյուղատնտեսության համար: Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկներ է արել և պարզել, որ գյուղատնտեսական ապրանքները կարող են դրա հետևանքով թանկանալ: Նա շեշտեց, որ կառավարությունը քննարկում է գյուղատնտեսության համար դիզվառելիքի ձեռքբերումը սուբսիդավորելու տարբերակներ՝ առկա ռիսկերը նվազեցնելու համար:

Եզրափակելով խոսքը՝ վարչապետն ընդգծեց, որ բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի թանկացումը խնդրահարույց չէ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am