Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ գյուղնախարարությունը ներկայացրել է մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին մասնակից ֆինկազմակերպությունների ցանկը

ՀՀ գյուղնախարարությունը ներկայացրել է մթերման վարկերի սուբսիդավորման 
ծրագրին մասնակից ֆինկազմակերպությունների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրին մասնակից ֆինանսական կազմակերպությունների ցանկը։

ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 53 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում տարեկան առավելագույնը մինչև 12% տրամադրվող անվանական տոկոսադրույքով նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), սուբսիդավորվելու է, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 3%: Ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ, իսկ տրամադրվող վարկի առավելագույն չափը՝ 1.0 մլրդ դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրին մասնակցում են հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունները՝

«ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ,

«Ամերիաբանկ» ՓԲԸ,

«Արարատբանկ» ԲԲԸ,

«Արդշինբանկ» ՓԲԸ,

«Արմսվիսբանկ» ՓԲԸ,

«Ինեկոբանկ» ՓԲԸ,

«Կոնվերս բանկ» ՓԲԸ,

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ,

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ,

«Էվոկաբանկ» ՓԲԸ,

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ,

«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ,

«Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ

(նախկին  «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ),

«Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ:

Պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերություններին առաջարկվում է ծրագրից օգտվելու նպատակով սկսել գյուղացիական տնտեսությունների հետ բերքի գնման պայմանագրերի կնքումը և աշխատել վերը նշված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am