Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիան թույլ չի տա Կալեում միգրանտների անօրինական ճամբարի վերստեղծումը. Մակրոն

Ֆրանսիան թույլ չի տա Կալեում միգրանտների անօրինական ճամբարի վերստեղծումը. Մակրոն
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանությունները մտադիր չեն թույլ տալ Կալե քաղաքի մերձակայքում միգրանտների անօրինական ճամբարի վերստեղծումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա Կալե այցի ժամանակ ելույթ Է ունեցել այդ քաղաքում ժանդարմերիայի զորանոցում: Այցի նպատակը տեղում միգրանտների տեղավորման հետ կապված իրադրությունն ուսումնասիրելն Էր:

«Մենք ոչ մի դեպքում մտադիր չենք Կալեում թույլ տալ միգրանտների ճամբարի վերստեղծում, որն անցյալում «Ջունգլիներ» անվանումն Էր ստացել»,-ասել Է Մակրոնը: Ընդսմին նա նշել Է, որ Կալե քաղաքը, որով միգրանտները մտադիր Էին ուղեւորվել Մեծ Բրիտանիա, այժմ «փակուղի Է դարձել նրանց համար», քանի որ փակված են նրանց փոխադրման ուղիները: «Ներկայում ամեն ինչ արված Է, որպեսզի Կալեից միգրանտների անօրինական ուղարկումը Մեծ Բրիտանիա, անհնարին դառնա, եւ որպեսզի այս քաղաքն այլեւս գաղտնադուռ չծառայի այդ երկիր ներթափանցելու համար»,-ընդգծել Է Մակրոնը:

Նախագահը «սուտ» եւ «մեքենայություններ» Է որակել ԶԼՄ-ների եւ մի շարք հումանիտար կազմակերպությունների այն պնդումները, թե իրավակարգի ուժերը դաժանաբար են վարվում անօրինական միգրանտների հետ եւ պարբերաբար ավերում են նրանց բնակատաղիները:

Խոսելով անվտանգության միջոցառումների մասին՝ Մակրոնը հայտնել Է, որ Կալեում եւ նրա նավահանգստում գործում են 11 հազար ժանդարմներ: «Անցյալ տարի դուք կարողացաք խոչընդոտել Կալեի եւ հարեւան բնակավայրերի պահպանվող օբյեկտներ միգրանտների անօրինական ներթափանցման 115 հազար փորձերի: Դա միջին հաշվով օրական 315 միջադեպ Է»,-հիշեցրել Է նախագահը:

Այդ կապակցությամբ նա հայտնել Է, որ Մեծ Բրիտանիայի հետ սահմանի հատման անօրինական փորձեր կատարելիս 2017 թվականին բերման են ենթարկվել 24 հազար օտարերկրացիներ, որոնք իրավունք չեն ունեցել գտնվելու Ֆրանսիայի տարածքում այն դեպքում, երբ 2016 թվականին այդ ցուցանիշը 55 հազար Էր: Նախագահի տվյալներով՝ 2017 թվականին Կալեի շրջանում իրավակարգի ուժերը վնասազերծել են միգրանտների անօրինական փոխադրողների 24 ցանց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am