Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Նախագահի ՀՀԿ թեկնածուին սատարելու հնարավորության մասին հարցին

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Նախագահի ՀՀԿ թեկնածուին սատարելու 
հնարավորության մասին հարցին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության համար անակնկալ չի լինի, եթե «Ծառուկյան» խմբակցությունը սատարի Նախագահի ՀՀԿ-ի թեկնածուին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Դա իրենց որոշելիքն է՝ ում սատարեն: Մենք ունենք նախագահի թեկնածու, առաջադրել ենք, առաջարկել ենք միանալ: Դեռևս ժամանակ կա, եթե միանան, դրա համար 26 ստորագրություն է հարկավոր, մենք կունենանք նախագահի այլընտրանքային թեկնածու: Եթե դա տեղի չունենա, ապա նախագահի ընտրությունն առաջին փուլում կավարտվի, մանավանդ, եթե «Ծառուկյան» դաշինքը չի բացառում, որ կարող է սատարել ՀՀԿ թեկնածուին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց  Մարուքյանը:

Հարցին, թե չէի՞ն սխալվում «Ծառուկյան» դաշինքի հարցով, երբ մտածում էին, որ դաշինքը կաջակցի իրենց թեկնածուին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Մարդիկ հայտարարել են, որ իրենք ընդդիմադիր խմբակցություն են, և մենք օգտվում էինք մեզ տրված լծակներից: Կան նախաձեռնություններ, որոնց համար անհրաժեշտ են ստորագրություններ: Մենք առաջարկում ենք՝ միանում են, թող միանան, չեն միանում՝ գնահատականը տալիս է քաղաքացին: Մենք սխալ հաշվարկ չենք արել»:

Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ «Ելք»-ը նախագահի ընտրության ժամանակ աջակցի ՀՀԿ թեկնածուին, պատգամավորը պատասխանեց. «Այս պահին մենք ունենք մեր թեկնածուն: Չկա ՀՀԿ թեկնածու, չենք քննարկել հարցը, եթե լինի, կքննարկենք: Ես չեմ ասում, որ մենք կքվեարկենք նրա օգտին, բայց կքննարկենք: Ով էլ լինի, ցանկացած թեկնածու, քննարկելու ենք: Եթե այդ թեկնածուին դեմ ենք, պետք է քննարկենք ու ասենք, թե ինչու ենք դեմ»:

«Ելք» խմբակցությունը հայտարարել է ՀՀ նախագահի պաշտոնում Արտակ Զեյնալյանի թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին: Քանի որ «Ելք»-ի մանդատները բավարար չեն նախագահի թեկնածու առաջադրելու համար, նրանք պաշտոնապես դիմել էին «Ծառուկյան» խմբակցությանը՝ իրենց թեկնածուին պաշտպանելու հարցով: «Ծառուկյան» խմբակցությունը, սակայն, մերժել է «Ելք»-ի թեկնածուին սատարելու առաջարկը՝ պատճառաբանելով, որ չեն ցանկանում ընդգրկվել մի գործընթացի մեջ, որն ի սկզբանե դատապարտված է ձախողման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am