Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դիրիժոր Արա Կարապետյանը նշանակվել Է Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն

Դիրիժոր Արա Կարապետյանը նշանակվել Է Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի 
թատրոնի տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի (ՆՕեւԲՊԱԹ) նոր գլխավոր տնօրեն Է նշանակվել Արա Կարապետյանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են թատրոնի վարչակազմում:

«Այսօր նրան կոլեկտիվին ներկայացրել Է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Կարապետյանի թեկնածությունը դարձել Է երկարատեւ համաձայնեցումների, կոնսուլտացիաների եւ մրցութային ընթացակարգերի արդյունքը»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Կարապետյանը 1994 թվականին ավարտել Է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիան՝ «օպերային-սիմֆոնիկ դիրիժորություն» մասնագիտությամբ:

1992 թվականին իր մասնագիտական գործունեությունն սկսել Է Կոնսերվատորիայի երաժշտական թատրոնում Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի բեմադրությամբ: 1992-1997 թվականներին եղել Է Պերմի Չայկովսկու անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի դիրիժորը:

1997-2005 թվականներին Ստանիսլավսկու եւ Դեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի (Մոսկվա) դիրիժորն Էր, 2005-ից մինչեւ 2013 թվականներին՝ այդ թատրոնի կարգադրիչ-տնօրենը, իսկ 2013-2016 թվականներին զբաղեցրել Է գլխավոր տնօրենի պաշտոնը:

2016 թվականի սեպտեմբերից մինչեւ 2017 թվականի մայիս նա եղել Է Հարբինի (ՉԺՀ) Մեծ թատրոնի եւ Տյանցզինի Մեծ թատրոնի (ՉԺՀ) փոխնախագահը եւ արտիստական տնօրենը:

2017 թվականի սեպտեմբերից զբաղեցնում Է Մոսկվայի Պոկրովսկու անվան պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]