Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է հունվարին վաճառել Մխիթարյանին և Շոուրին. Մոուրինյո

1 րոպեի ընթերցում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է հունվարին վաճառել Մխիթարյանին և Շոուրին. Մոուրինյո

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել է լուրերն այն մասին, որ «կարմիր սատանաները» հունվարին կարող են վաճառել Մխիթարյանին:

«Իմ կարծիքով հունվարին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կքննարկի առաջարկներ Մխիթարյանի և Շոուի վաճառքի մասին: Ամեն մի ֆուտբոլիստ իր արժեքն ունի և եթե երջանիկ չէ ակումբում և ուզում է, որ իրենց վաճառեն, ապա ես չեմ կարող մերժել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 8 խաղից միայն 1-ում է հանդես եկել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում