Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ Նախագահը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իր տեսլականը

ՀՀ Նախագահը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իր տեսլականը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր տեսլականը: «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ Նախագահը շեշտել է, որ շփման գծում պետք է հանդարտություն տիրի: Զոհերը պետք է բացառվեն: «Այս մարդաորսը, որը կա այսօր, պետք է բացառվի: Դա կստեղծի որոշակի մթնոլորտ ու փոխվստահություն: Որտեղի՞ց է գալիս փոխվստահությունը, փոխվստահությունը գալիս է այնտեղից, երբ սկսում ես կատարել նախօրերին ձեռք բերված պայմանավորվածությունները: Եթե պայմանավորվածությունները չես կատարում մեկ անգամ, անվստահության որդը սկսում է կրծել: Հաջորդ-հաջորդ-հաջորդ և այսպես գոյանում է անվստահության մթնոլորտ: Սա պետք է վերացնել, որ դրանից հետո հանդարտ մթնոլորտում բանակցությունները շարունակվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Նախագահ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը նշել է, որ այս պահին հակամարտության կարգավորման կոնկրետ կետերի շուրջ բանակցություններ չեն ընթանում, սակայն նշել է, որ դա բնական է՝ հաշվի առնելով վերջին երկու տարիներին տեղի ունեցած իրադարձությունները: «Վերջին երկու տարվա ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել Վիենայում, Սանկտ Պետերբուրգում, ունեցել ենք պայմանավորվածություններ, և հիմա, այսպես ասած, պրոցեսը գնում է երկու ուղղությունով: Առաջին ուղղությունն այն է, որ պետք է լարվածությունը թուլացնել, պետք է հետաքննության մեխանիզմներ ստեղծել, որը կբերի փոխվստահության որոշակի մթնոլորտի, և որից հետո հնարավոր կլինի ավելի խորանալ փաստաթղթի դրույթների շուրջ: Ես մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել: Բանակցությունները կրակոցներ չեն սիրում: Եվ այդպիսի պայամաններում հնարավոր չէ գալ համաձայնության: Կրակոցները միշտ խանգարում են, մարդկային զոհերը միշտ ցավալի են և նյարդային մթնոլորտ են մտցնում բանակցային պրոցեսում: Հանդարտ մթնոլորտում պետք է կշռադատել յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր դրույթը, որպեսզի հնարավոր լինի գալ համաձայնության»,- շեշտել է ՀՀ Նախագահը:

Նախագահը նաև նշել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ հայեցակարգային և նոր առաջարկ չի ներկայացրել: Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգն այնքան հարուստ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ընթացքում  լոկ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չեն քննարկում: «Ղարաբաղի մասով, նորից եմ ասում, ինչ-որ կար Լավրովն ասուլիսի ընթացքում ասեց: ՌԴ Արտգործնախարարը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո է հնարավոր կարգավորել այս կոնֆլիկտը և առաջարկված սկզբունքները միակն են, որ հնարավորություն են տալիս լուծելու կոնֆլիկտը»,- ասել է Նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]