Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արամ Սիմոնյանը հայագիտության բնագավառում վտանգներ է տեսնում

Արամ Սիմոնյանը հայագիտության բնագավառում վտանգներ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայագիտական հետազոտությունների բնագավառում որոշակի հետընթաց կա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սփյուռքի նախարարությունում Հայկազյան հայագիտական հանդեսի 37-րդ համարի շնորհանդեսի ժամանակ այս մասին ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նրա խոսքով` հայ հայագետները շատ դժվար, դաժան եւ շատ կարեւոր պայքար ունեն իրականացնելու, ինչ-որ ձեւով չեզոքացնելու այն ահավոր վտանգները, որ կախված են հայագիտության եւ, վերջին հաշվով, հայ ժողովրդի ինքնության, նրա ապագայի  վրա: «Ի հակառակ մեզ, մեր ոխերիմ բարեկամներն ամբողջ աշխարհի համալսարաններում հակահայկական գործունեություն են ծավալում: Ես կարծում եմ, որ ինքնահաստատման եւ կազմակերպման մեր բոլոր ցանկությունները պետք է վերջապես գործնական ելքեր ունենան. նկատի ունեմ հայրենիքի եւ սփյուռքի միավորման խնդիրը ոչ միայն գաղափարապես, այլեւ աշխատանքի մեջ»,-ասաց նա:

ԵՊՀ ռեկտորը նշեց, որ արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում ստեղծվել է հայ պատմագետների միությունը, որն իր առջեւ դրել է հենց այդ խնդիրը` պայքարելու համար այն արհավիրքների դեմ, որ այսօր գոյություն ունեն հակահայագիտական ոլորտում: «Այդ տագնապները չափազանցված չեն»,-հավելեց Արամ Սիմոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am