Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճել է 239 տոկոսով

Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճել է 239 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 428 միլիոն դոլար: Այն 2015 թվականի համեմատ աճել է 239 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն: Նրա խոսքով, Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ունենալով մաքսային արտոնություններ՝ հնարավորություն է ստացել ավելի մեծ քանակով ապրանք արտահանել ռուսական շուկա:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև  ապրանքաշրջանառությունը 2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 989,7 միլիոն դոլար, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում՝  1 միլիարդ 336,6 միլիոն դոլար:

2015 թվականին Հայաստանից  Ռուսաստան  արտահանումը կազմել է  179 միլիոն դոլար, իսկ 2017 թվականին աճել է 239 տոկոսով՝ կազմելով 428 միլիոն դոլար», -նշեց Բաբկոն:

Նրա խոսքով` Ռուսաստանից Հայաստան ներմուծումը 2015 թվականին կազմել է 810 միլիոն դոլար, իսկ 2017 թվականին՝ 908,6 միլիոն դոլար կամ աճել է 112 տոկոսով:

2017 թվականին Ռուսաստան ներմուծված հայկական ապրանքների 62 տոկոսը կազմել են գյուղատնտեսական սննդամթերքը, 11.5 տոկոսը թանկարժեք մետաղները և քարերը, 9.2 տոկոսը՝ տեքստիլ և թեթև արդյունաբերությունը և 5.9 տոկոսը՝ մեքենա-սարքավորումները:

«2017 թվականին Հայաստան ներմուծված ռուսական ապրանքների 46,9 տոկոսը կազմել են հանքային ջրերը, 16.8 տոկոսը` գյուղմթերքը, 11.9 տոկոսը` մեքենասարքավորումները , 9.1 տոկոսը` թանկարժեք մետաղները և քարերը»,- նշեց Բաբկոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]