Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 61, դեմ՝ 35 պատգամավոր:

Նախագծով Հարկային օրենսգրքում շուրջ 30 բովանդակային փոփոխություն է առաջարկվում, ինչը տնտեսավարողների համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծի:

Եկամտային հարկի հաշվին հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման մասով առաջարկվում է սահմանել որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն ուղղված հիփոթեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով փոխհատուցման ենթակա եկամտային հարկը վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց չի փոխհատուցվում, եթե բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռք բերման պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը: 

Եկամտային հարկի գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար յուրաքանչյուր ձեռք բերված բնակարանի կամ կառուցված անհատական բնակելի տան կամ ձեռք բերված անհատական բնակելի տան մասով չի կարող գերազանցել 1,5 մլն դրամը:  2018 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ անգամ, այդ թվում՝ որպես համավարկառու։

ԵԱՏՄ միասնական օրենսդրությամբ անմաքս առևտրի խանութների համար սահմանված արտոնությունների կիրառության շարունակականության մասով առաջարկվում է ԵԱՏՄ միասնական օրենսդրությամբ անմաքս առևտրի խանութների համար ներկայումս սահմանված արտոնությունները ամրագրել նաև ազգային օրենսդրությամբ` հաշվի առնելով այն, որ առաջիկայում ուժի մեջ մտնող ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով այդ արտոնություններն այլևս նախատեսված չեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]