«Խանումա» բեմադրությունը հաղթող է ճանաչվել միջազգային թատերական փառատոնի 3 անվանակարգում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարեկամության կամուրջ» միջազգային թատերական փառատոնում, որն անցկացվում է ՌԴ Յոշկար Օլա քաղաքում, Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի՝ Ա. Ցագարելիի «Խանումա» ներկայացումը (բեմադրությունը՝ Ալեքսանդր Գրիգորյանի) լավագույնն է ճանաչվել 3 անվանակարգում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ներկայացումը հաղթել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Հանդիսատեսի համակրանք» և «Թատրոնի ավանդույթների պահպանման համար» անվանակարգերում:
«Երկրորդպլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ վաստակավոր արտիստ Ֆրեդերիկ Դավթյանը (Հակոբ):