Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խոշոր ու միջին հարկատուների եկամտահարկի մուտքերն աճել են գրանցված աշխատողների ու նրանց վարձատրության ֆոնդի ավելացման հաշվին

Խոշոր ու միջին հարկատուների եկամտահարկի մուտքերն աճել են գրանցված աշխատողների ու նրանց վարձատրության ֆոնդի ավելացման հաշվին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոշոր և միջին հարկատուների կողմից կատարված հարկային մուտքերը եկամտային հարկի գծով աճել են 3.8 միլիարդ դրամով ընթացիկ տարվա տասն ամիսներին: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչության պետ Արմեն Սաֆարյանը,  դա պայմանավորված է վարչարարության արդյունքում, որը նպաստել է գրանցված աշխատողների և նրանց աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ֆոնդի ավելացմանը: «Մասնավորապես, վարչարարության արդյունքում ավելացել է վարձու աշխատողների թիվը՝ ամսական միջինում 3 հազար 736-ով: Բացի այդ՝ 2 միլիարդ դրամով ավելացել է աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների (ԱՎՈՒՄ) մեկ ամսվա միջին ֆոնդը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արմեն Սաֆարյանը: Պաշտոնյան նկատեց, որ միջին ԱՎՈՒՄ-ների բարձրացմամբ՝ մեկ աշխատողի հաշվով աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների միջին ամսական ցուցանիշն ավելացել է 6.2 հազար դրամով:

ՊԵԿ պաշտոնյան նշյալ հանգամանքներով պայմանավորեց նաև սոցիալական վճարի գծով ավելի քան 1 միլիարդ դրամ, իսկ դրոշմանիշային վճարի գծով 1.7 միլիարդ դրամանոց աճը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am