Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սեւանա լճի մակարդակը շարունակում է նվազել

Սեւանա լճի մակարդակը շարունակում է նվազել

ԳԱՎԱՌ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի մակարդակը 2017 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակում եւս շարունակել է իջնել՝ առաջին տասնօրյակի համեմատ նվազելով եւս երկու, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ՝ վեց սանտիմետրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 46 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նոյեմբերի 21-ին գրանցված 1900 մետր 52 սանտիմետր նիշի դիմաց:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունում Սեւանի մակարդակի իջեցումը պայմանավորում են տարվա ընթացքում գրանցված տեւական երաշտով եւ լճից նախատեսված քանակից մոտ 100 միլիոն խորանարդ մետր ջրառ կատարելով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am