Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիի «Շիրակ» հյուրանոցի տարածքում նախատեսվում է իրականացնել մեկ մլրդ դրամի ներդրումային ծրագիր

Գյումրիի «Շիրակ» հյուրանոցի տարածքում նախատեսվում է իրականացնել մեկ մլրդ 
դրամի ներդրումային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի նախկին «Շիրակ» հյուրանոցի և նրան հարակից տարածքում նախատեսվում է կառուցել նոր հյուրանոցային համալիր՝ իր սպասարկման կենտրոններով: Ներդրումային ծրագիրը գնահատվում է մեկ մլրդ դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկելու է Գյումրու «Շիրակ» հյուրանոցի վթարային շենքի ապամոնտաժումից հետո մնացած շինությունը և դրա սպասարկման համար նախատեսված հողամասը սեփականության իրավունքով «Բասենի Գովք» ՍՊԸ-ին տրամադրելու հարցը` տարածքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման վայրի կառուցման նպատակով: 

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ կայացած մարզային ներդրումային ծրագրերի քննարկման արդյունքներով հավանության է արժանացել Գյումրի քաղաքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման  վայրի կառուցման ներդրումային ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է 1988 թվականի երկրաշարժից մինչ օրս փլատակների վերածված նախկին «Շիրակ» հյուրանոցի և նրան հարող տարածքում կառուցել նոր հյուրանոցային համալիր և սպասարկման կենտրոններ: Ծրագրով նախատեսվում է շուրջ 1 մլրդ դրամի ներդրում և 100-150 աշխատատեղերի ստեղծում:

Ընկերությունը բացի ներդրումներից՝ պարտավորվել է պահպանել և վերականգնել կիսաքանդ շինությունում առկա թեմատիկ քանդակները: Պայմանագրով նախատեսված աշխատանքները երեք տարվա ընթացքում չավարտելու դեպքում՝ հողամասը և դրա վրա կատարված ներդրումներ ու անբաժանելի շինությունները վերադարձվելու են Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am