Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մարտունի քաղաքը հայտագրվել է «Քաղաքապետեր հանուն տնտեսական զարգացման» ԵՄ ծրագրին

Մարտունի  քաղաքը հայտագրվել է «Քաղաքապետեր հանուն տնտեսական զարգացման» ԵՄ ծրագրին

ԳԱՎԱՌ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի  քաղաքը հայտագրվել է  «Քաղաքապետեր հանուն տնտեսական զարգացման» ԵՄ  ծրագրին: Քաղաքը  Ճապոնիայի եւ Հայաստանի Հանրապետության զարգացմանն ուղղված համագործակցության շրջանակում հանդես է գալու  որպես պոտենցիալ ծրագրերի  գործընկեր  համայնք, ինչի արդյունքում 2018 թվականի գարնանից ակնկալվում  է շոշափելի ներդրումների հոսք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լիլիթ Գեւորգյանը, այս մասին հայտարարել է Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը՝  իր աշխատանքային գործունեության մեկ տարվա հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ, որն ընդգրկում է 2016 թվականի նոյեմբերից մինչեւ 2017 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածը: Ներկայացվել են վիճակագրական տվյալներ գյուղատնտեսության, աղբահանության, կրթության, սպորտի, ներդրումների եւ կենսական կարեւորության այլ ոլորտներում իրականացված աշխատանքների մասին:« Արմեն Ավետիսյանը մասնավորապես  կարեւորեց  Մարտունիում ներդրումային ծրագրերի իրականացման  գործընթացների ապահովումը ՝  ընդգծելով ներդրողների հետ սերտ համագործակցության նշանակությունը,  ապա հավելեց,  որ 2018 թվականի գարնանը ներդրողների կողմից իրականացվելու են  քաղաքի սպանդանոցի եւ մարզահամալիրի կառուցման, ինչպես նաեւ  կարի գործարանի հիմնման աշխատանքներ»,-ներկայացրեց Լիլիթ Գեւորգյանը:
  Մարտունի քաղաքի 2017թվականի բյուջեի ընդհանուր եկամուտների պլանային թիվը 10 ամսվա  կտրվածքով կազմել է 284 մլն. 624,6 հազ. դրամ, որի դիմաց  2017թ. նոյեմբերի 1-ի  դրությամբ փաստացի մուտք է եղել 272 մլն 303,5 հազ. դրամ, կատարողականը ըստ համամասնությունների կազմել է 95,7 տոկոս, իսկ տարվա պլանի նկատմամբ՝  72,7 տոկոս: 2017 թվականին Մարտունի քաղաքի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար պահուստային ֆոնդից հատկացվել է 26 մլն 400 հազ. դրամ: Նախորդ տարվա համեմատ էլեկտրախնայողությունը կազմել է 2 մլն. 506  հազ. դրամ:  Գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքում ձեռք են բերվել գյուղգործիքներ, 3 տրակտոր, շահագործման  է անցել 1 կոմբայն:
 2017թվականի  գարնանացանի համար գարու, ցորենի եւ կորնգանի արտադրությամբ զարգացման ծրագրի շրջանակներում համայնքի շահառուների կողմից վճարվել եւ մատչելի գներով ձեռք է բերվել 4 տոննա բարձրորակ սերմ: Պետական աջակցության ծրագրերով 2017թ.-ին քաղաքին հատկացվել եւ ներկրվել է ազոտական, ինչպես նաեւ կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութեր: Ծրագրից օգտվել են քաղաքի 899 շահառու:  111 քաղաքացու հատկացվել է  9.680 լիտր դիզվառելիք:
 2016 թվականի նոյեմբերից մինչ օրս  Մարտունիում իրականացված աշխատանքների արդյունքում   այսօր  քաղաքն ունի հանրային լողափ, վերանորոգվել է Մարտունու քաղաքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկի 23 աշխատասենյակ եւ կահավորվել նոր գրասենյակային  գույքով: Քաղաքապետարանը, ենթակա կառույցները համալրվել են որոշ չափով  նոր տեխնիկայով: Նորոգվել են 2 բազմաբնակարան շենքերի տանիքներ, ընթացքի մեջ է  մեկ  շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները: Լուսավորվել են բազմաբնակարան մի քանի շենքերի բակեր, իրականացվել են  նաեւ փողոցների,  մայթերի ասֆալտապատման, փոսալցման աշխատանքներ: Կառուցվում է նաեւ 1 անվճար  նախակրթարան քաղաքի Մնաց Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում, բացվել է 1  գեղագիտության զարգացման կենտրոն:
«Քաղաքապետը վստահեցրեց, որ առաջիկայում սպասվելիք ներդրումային կամ զարգացման այլ ծրագրերի իրականացման շնորհիվ Մարտունու զարգացումը շատ ավելի տեսանելի կլինի հանրությանը, իսկ կարեւորն այն է, որ մեկ տարվա ընթացքում որոշակի ձեռքբերումներ եղել են»,-նշեց քաղաքապետարանի մամուլի քարտուղարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am