Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում ներգաղթյալների թվաքանակը հասել Է 43,7 մլն ռեկորդային ցուցանիշին. փորձագետներ

ԱՄՆ-ում ներգաղթյալների թվաքանակը հասել Է 43,7 մլն ռեկորդային ցուցանիշին. փորձագետներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ներգաղթյալների թվաքանակը, որոնք երկիր են հասել ինչպես օրինական, այնպես Էլ անօրինական ճանապարհով, 2016 թվականի հուլիսին հասել Է 43,7 մլն ռեկորդային ցուցանիշին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 16-ին հայտնել են Վաշինգտոնի Ներգաղթի հետազոտման կենտրոն ոչ կառավարական կազմակերպության փորձագետները՝ հենվելով ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի տվյալների վրա, որոնք հրապարակվել են անցած ամսվա կեսին:

Ինչպես նշվում Է կենտրոնի տարածած զեկույցում, 2000 թվականից ԱՄՆ-ի՝ արտասահմանում ծնված մշտական բնակիչների թիվն ավելացել Է 12,6 միլիոնով: «Երկրի բնակչության ընդհանուր թվաքանակում ներգաղթյալների բաժինն ավելացել Է մինչեւ 13,5 տոկոս: Դա ամենաբարձր տոկոսային մակարդակն Է վերջին 106 տարվա ընթացքում»,-ընդգծվում Է հետազոտության մեջ:

«ԱՄՆ-ի յուրաքանչյուր ութերորդ բնակիչն առաջին սերնդի ներգաղթյալ Է: «…» Բացի այդ, երկրում ապրում Էր 16,6 մլն երեխա, որոնք ծնվել են այնպիսի ընտանիքներում, որտեղ ծնողներից թեկուզ մեկը ներգաղթյալ Է: Ընդհանուր առմամբ ստացվում Է 60,4 մլն ներգաղթյալ ու նրանց երեխաները, այսինքն՝ ԱՄՆ-ի գրեթե յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը»,-նշվում Է փաստաթղթում:

«Երկրում արդեն գտնվող հսկայական թվով ներգաղթյալները, որոնք տարեկան համալրվում են ավելի քան 1 մլն մարդով ի հաշիվ նոր ժամանածների, ուժեղ ազդեցություն են գործում ամերիկյան հասարակության, նրա աշխատուժի, դպրոցների, ենթակառուցվածքի, հիվանդանոցների ու շրջակա միջավայրի վրա: Երկրում հարկավոր Է լուրջ բանավեճ անցկացնել՝ նպատակահարմար Է արդյոք ներգաղթի մակարդակի հետագա բարձրացումը»,- նշել Է կենտրոնի ղեկավարներից մեկը՝ Սթիվեն Կամարոտան:

Վերջին վեց տարիներին՝ 2010 թվականից ի վեր, այն երկրների հնգյակում, որտեղից ավելի մեծ թվով քաղաքացիներ են տեղափոխվել ԱՄՆ, տեղ են գտել Հնդկաստանը, Չինաստանը, Դոմինիկան Հանրապետությունը, Սալվադորը եւ Կուբան: Փորձագետների կանխատեսումների համաձայն, 2023 թվականին երկրի բնակչության ընդհանուր թվաքանակում ներգաղթյալների բաժինը կաճի մինչեւ 14,8 տոկոս: Դա կլինի ամենաբարձր ցուցանիշը ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում: 2060 թվականին ներգաղթյալների բաժինը կկազմի 18,8 տոկոս:

Զեկույցում սահմանազատում Է արվում օրինական եւ անօրինական ներգաղթի միջեւ: Այլ հետազոտողների գնահատումներով՝ ԱՄՆ-ում կան 12 մլն անօրինական ներգաղթյալներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am