Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻ նախարարը կարևորում է միջազգային կառույցների աջակցությունը քիմիական թափոնների վերացման և պահպանման հարցում

ՀՀ ԱԻ նախարարը կարևորում է միջազգային կառույցների աջակցությունը քիմիական 
թափոնների վերացման և պահպանման հարցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանային ռեսուրս կենտրոնի գործադիր տնօրեն Ջոնաթան Շոուին և Տեխնոլոգիաների ասիական ինստիտուտի գործադիր տնօրեն Օսամու Միղունոյին, որոնք Հայաստան են ժամանել նախօրեին մեկնարկած «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով․«Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեխնածին աղետների ռիսկերը նվազեցնելու և դրանց դիմակայելու հարցում համագործակցության հնարավորությունները: Անդրադառնալով ուրբանիզացիայի գործընթացում առաջացած տեխնածին ռիսկերի նվազեցման կարևորությանը՝ նախարար Տոնոյանն ընդգծեց, որ ԱԻՆ-ի համար օգտակար և արդյունավետ կլինի վերոնշյալ երկու կազմակերպությունների տեխնիկական և փորձագիտական աջակցությունը քիմիական թափոնների վերացման և պահպանման հարցում:

Կողմերը քննարկեցին նաև ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ), Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանային ռեսուրս կենտրոնի և Տեխնոլոգիաների ասիական ինստիտուտի միջև կրթական ոլորտում համագործակցության ուղիները, մասնավորապես՝ ՃԿՊԱ-ի ուսանողների համար վերոնշյալ կենտրոններում դասընթացներ անցնելու և մագիստրոսական աստիճան ստանալու հնարավորությունները»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am