Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը պարզաբանել Է իր «անդորր՝ փոթորկից առաջ» արտահայտության իմաստը

Թրամփը պարզաբանել Է իր «անդորր՝ փոթորկից առաջ» արտահայտության իմաստը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի հետ կապված իրադրությունը եւ նրա հրթիռամիջուկային ծրագիրն ի նկատի ուներ, երբ անցած շաբաթ արտաբերեց «անդորր՝ փոթորկից առաջ» հանելուկային արտահայտությունը: Քաղաքական գործիչը դա հաստատել Է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից հատվածներ են հրապարակվել հոկտեմբերի 11-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԶԼՄ-ներն այդ արտահայտությունը մեկնաբանել Էին որպես Վաշինգտոնի եւ Փենյանի բացահայտ ռազմական դիմակայության մոտենալու հավաստումը: «Մենք չենք կարող թույլ տա, որ սա շարունակվի: Մենք պարզապես չենք կարող»,- ասել Է Թրամփը:

Նա նաեւ հայտարարել Է, որ ԱՄՆ-ն ունի զենք, որը կարող Է հակառակորդի հրթիռները խոցել 97 տոկոս դեպքերում: «Մենք ունենք հրթիռներ, որոնք ունակ են հրթիռներն օդում խոցել 97 տոկոս դեպքերում»,- նշել Է նախագահը: «Մենք շատ ուժեղ ենք: Ես ուժեղացնում եմ ԱՄՆ-ի զինված ուժերը, մենք մոտ ենք 800 միլիարդ դոլարին»,- ասել Է Թրամփը՝ նկատի ունենալով 2018 ֆինանսական տարվա համար ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am