Քաղաքականություն

ԱԺ-ն մերժեց ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս բերելու հարցը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն մերժեց ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս բերելու հարցը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը մերժեց Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Ելք» խմբակցության նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 10, դեմ՝79 պատգամավոր:

Նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, սակայն հեղինակների կողմից այն ճանաչվել էր արտահերթ և հոկտեմբերի 3-ին քննարկեց լիագումար նիստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում