Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության մեջ 2017-ին զգալի անկում է գրանցվել

Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության մեջ 2017-ին զգալի անկում է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի առևտրաշրջանառության և արտահանման ծավալները 2017 թ. 8 ամսում զգալի անկում են ապրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info-ն:

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները կազմել են 12 մլրդ 523 մլն 794,46 հազար ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանի համեմատ 9,24 տոկոսով պակաս է:

Ադրբեջանի ներմուծման ծավալները կազմել են 5 մլրդ 300 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա հունվար-օգոստոսի ծավալների համեմատ 4,22 տոկոսով պակաս:

Արտահանման ծավաները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 12,6 տոկոսով նվազելով` կազմել են 7 մլրդ 223 մլն ԱՄՆ դոլար:

Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները սկսել են շարունակական անկում ապրել դեռևս 2015 թվականից, երբ համաշխարհային շուկայում նավթի պահանջարկի նվազման և գնանկման պատճառով Ադրբեջանում ի հայտ եկան լուրջ տնտեսական խնդիրներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am