Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Որսի թույլտվության համար բնապահպանության նախարարության ֆոնդին վճարվել է 17 մլն 310 հազար դրամ


ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարարի հրամանով օգոտոսի 26-ից թույլատրված է որոշ կենդանատեսակների սիրողական որսը։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքները հաշվի առնելով` նախարարությունը փոփոխություն էր կատարել հրամանի մեջ և արգելել որսը պետական արգելոցին հարակից որսահանդակներում, որպեսզի չվնասվեին արգելոցից հարկադրաբար հեռացած վայրի կենդանիները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2017 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը յոթ որսորդական միավորումների միջոցով իրացրել է սիրողական որս կատարելու 2164 թույլտվություն, նախարարության նպատակային ֆոնդին վճարվել է 17 միլիոն 310 հազար դրամ։
2016 թվականին սիրողական որս իրականացնելու համար տրամադրվել էր 1065 թույլտվություն, նախարարության նպատակային ֆոնդին վճարվել էր 8 միլիոն 520 հազար դրամ։



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ