Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանը եւ Սաուդյան Արաբիան պատվիրակություններ կփոխանակեն

Իրանը եւ Սաուդյան Արաբիան պատվիրակություններ կփոխանակեն

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը օգոստոսի 23-ին հայտարարել Է, որ Իրանը եւ Սաուդյան Արաբիան, որը 2016 թվականի սկզբին դարձավ դիվանագիտական հարաբերությունների խզման նախաձեռնողը, պատվիրակություններ կփոխանակեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ISNA գործակալությունը:
Իրանի ԱԳ նախարարը գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ իր երկիրն այժմ ավարտում Է նախապատրաստությունը, որպեսզի պատվիրակությունների փոխանակում իրականացնի Սաուդյան Արաբիայի հետ: Պատվիրակությունների մասնակիցները կայցելեն միմյանց դիվանագիտական ներկայացուցչություններ: «Իրանը մշտ Էլ ցանկացել Է լավ հարաբերույթուններ ունենալ տարածաշրջանի բոլոր հարեւաննների հետ»,-ասել Է Զարիֆը՝ խոսելով Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների մասին:
Զարիֆի խոսքով՝ դիվանագետներին արդեն այցագրեր են տրված: ԱԳ նախարարը հայտնել Է, որ այցերը կկայանան հաջից հետո, որն այս տարի կտեւի օգոստոսի 30-ից մինչեւ սեպտեմբերի 4-ը:
Սաուդյան Արաբիան 2016 թվականի հունվարի սկզբին խզեց դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ այն բանից հետո, երբ ցուցարարները հարձակվեցին Թեհրանում թագավորության դեսպանատան եւ Մեշհեդում հյուպատոսարանի վրա: Ցույցերի պատճառը Սաուդյան Արաբիայում շիա հայտնի քարոզիչ Նիմր ան Նիմրի մահապատիժն Էր: Շիաբնակ Իրանը եւ սուննիաբնակ Սաուդյան Արաբիան վաղեմի հակառակորդներ են տարածաշրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am