Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայում փրկել են նավակով Ռուսաստան գնացող Ռումինիայի քաղաքացուն  

Թուրքիայում փրկել են նավակով Ռուսաստան գնացող Ռումինիայի քաղաքացուն

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք նավաստիները Բոսֆորում փրկել են Ռումինիայի քաղաքացուն, ով ցանկացել է նավակով գնալ Ռուսաստան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռումինիայի 51-ամյա քաղաքացի Շիրազի Մարիանը ուժեղ ալեկոծության պայմաններում կորցրել է նավակի կառավարումը, և փրկարարական ծառայությունը հասցրել է փրկել նրան:

Յասիի համալսարանի գիտնական Շիրազի Մարիանը, գնալով ծովային ճանապարհորդության, ցանկացել է մարմնի վրա ամրացված հատուկ չափիչների միջոցով պարզել էքստրեմալ պայմանների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:

Մարիանը ճանապարհորդությունը սկսել է մոտ մեկ շաբաթ առաջ: Թուրքիայից հետո նրա հաջորդ կանգառը լինելու է Վրաստանը: Սպասվում է, որ նա ընդհանուր առմամբ կհաղթահարի 4 հազար կմ ճանապարհ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am