Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կանադայում ՀՀ դեսպան Եգանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Օտտավայի քաղաքապետի հետ

Կանադայում ՀՀ դեսպան Եգանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Օտտավայի քաղաքապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ավարտելով իր հրաժեշտի հանդիպումների շարքը, հուլիսի 26-ին հանդիպում ունեցավ Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնի հետ:

Հանդիպմանը դեսպան Եգանյանը շնորհակալություն հայտնեց Օտտավայի քաղաքապետին տարիներ շարունակ ՀՀ դեսպանության հետ ունեցած ակտիվ համագործակցության համար: ՀՀ դեսպանը մասնավորապես ընդգծեց Օտտավայի քաղաքապետի աջակցության կարևորությունը հունիսի 9-ին Օտտավայում հայ-կանադական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ կայացած կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշարձանի բացման գործում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Ջիմ Վաթսոնն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանին` Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ կատարված աշխատանքի համար:

Զրույցի ընթացքում առաձնահատուկ կարևորվեց տարբեր միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի և Կանադայի միջև ծավալված ակտիվ համագործակցությունը: Այդ առնչությամբ դեսպան Եգանյանը նշեց, որ Հայաստանում ամենայն պատասխանատվությամբ են մոտենում 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հյուրընկալելու հանձնառությանը, և ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:

Արմեն Եգանյանն ու Ջիմ Վաթսոնն ընդգծեցին ապակենտրոնացված համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am