Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտնի է բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականի կազմը

Հայտնի է բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականի կազմը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է բասկետբոլի մինչև 16 տարեկանների կանանց հավաքականի կազմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 25-30-ը Ջիբրալթարում տեղի կունենա Բասկետբոլի մինչև 16 տարեկան կանանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:

Հայաստանի կանանց մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը ՝ Աննա Ասլանյան (Հալեպ, Սիրիա) Անի Հովհաննիսյան (Երևան , Հայաստան), Տաթև Գոմցյան (Վաշինգտոն, ԱՄՆ), Քրիստինա Մելիքյան (Մոսկվա, Ռուսաստան), Շաքե Պողոսյան (Երևան, Հայաստան), Էլեն Շահինյան (Երևան, Հայաստան), Քրիստինա Օհանյան (Երևան , Հայաստան) Էմմա  Մկրտչյան  (Երևան, Հայաստան):

 Եվրոպայի C դիվիզիոնի մինչև 16 տարեկանների կանանց առաջնությունում Հայաստանը հանդես է գալու B ենթախմբում, որտեղ հավաքականի մրցակիցներն են՝ Ջիբրալթարը, Ուելսը և Մոնակոն:

Մեր ընտրանին առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 25-ին՝ մրցելով Մոնակոյի հավաքականի հետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am