Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի զբոսաշրջային պաշտոնական կայքէջը շուտով հանդես կգա նոր հնարավորություններով

Հայաստանի զբոսաշրջային պաշտոնական կայքէջը շուտով հանդես կգա նոր 
հնարավորություններով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զբոսաշրջային պաշտոնական կայքէջը շուտով հանդես կգա նոր հնարավորություններով: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի  նախագահի խորհրդական Լիլիթ Խանջյանը:

«Այն բոլորովին նոր տեսքով է հանդես գալու, ունենալու է նոր գործիքակազմ: Այն իտերակտիվ բնույթ է կրելու: Հայաստան այցելող զբոսաշրջիկին կայքը հնարավորություն է ընձեռելու այցը դարձնել առավել գունեղ ու հետաքրքիր»,-ասաց Լիլիթ Խանջյանը:

Կայքը ոչ միայն ներկայացնելու է մանրամասն տեղեկություններ Հայաստանի զբոսաշրջային տարածքների մասին, այլև նոր գործիքակազմով հնարավորոթյուն կտա զբոսաշրջիկին կենտրոնացնել իր պլանավորած այցը` սեփական նախասիրություններին համապատասխան: Առանձնացված կներկայացվեն պատմամշակութային, արկածային և այլ զբոսաշրջային հնարավորությունների մասին տեղեկություններ: Զբոսաշրջիկը կայքի միջոցով կարող է տեսնել, թե իր նախընտրած վայր այցելությունը ո՞ր այլ վայրերի հետ կարող է համակցել:

Կայքի փորձնական տարբերակը կներկայացվի առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ ամբողջությամբ լրամշակված տարբերակը`  օգոստոսի վերջին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am